01/12/2023 16:25
Խաղաղ համակեցություն և միջազգային դժգոհություններ. Eurasianet-ը փորձել է հասկանալ հրեա-հայկական հարաբերությունները
Eurasianet-ը «Խաղաղ համակեցություն և միջազգային դժգոհություններ. Հասկանալով հրեա-հայկական հարաբերությունները» հոդվածով անդրադարձել է օրերս Երևանում տեղի ունեցած միջադեպին, երբ փորձել էին Երևանի հրեական սինագոգի մուտքի դռներն այրել։
Ըստ կայքի՝ չնայած Իսրայելի հանդեպ տարածված դժգոհությանը, Հայաստանում հրեաները հերքում են այն պնդումները, թե երկրում տարածված է հակասեմիտիզմը:
Հոդվածագիրը հաստատում է, որ իսրայելական զենքերն առանցքային դեր են խաղացել 2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտության մատնելու գործում։
Զուգահեռ՝ Երուսաղեմում գույքային վեճը սպառնում է խաթարել հայերի՝ մոտ 1600 տարվա ներկայությունը Սուրբ Երկրում:
«Այդ ֆոնի վրա, երկրի սինագոգի դեմ մի շարք վանդալիզմի ակտեր մասնավորապես Ադրբեջանում հանգեցրին խոսակցության՝ Հայաստանում հակասեմականության հնարավոր աճի մասին: Երևանի փոքրաթիվ հրեական համայնքի անդամները կտրականապես մերժում են այս գաղափարը։ Նրանք հարձակումները համարում են իրենց ընտրած բնակության երկիրը վարկաբեկելու նպատակ», - գրում է հոդվածագիրը։
Նա ներկայացրել է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որ հարձակում գործող անձը օտարերկրյա քաղաքացի է, որը հարձակումից անմիջապես հետո լքել է Հայաստանը։
Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեյր Բուրշտեյնը ՍիվիլՆեթին ասել է, որ հարձակումները ավելի շատ «սադրանքի» գործողություններ էին, քան հայկական հակասեմականության արտահայտություն։
Երևանի հրեական համայնքի նշանավոր անդամ Նաթանիել Տրուբկինը Eurasianet-ին տված հարցազրույցում կրկնել է այդ կարծիքը:
«Սինագոգի վրա հարձակումը ոչ թե հրեաների, այլ Հայաստանի՝ որպես հանդուրժող երկիր իմիջի դեմ էր»,- ասել էր նա։