01/12/2023 22:55
Մաշկի մշտական չորությունը բուժում է պահանջում. Մասնագետի խորհուրդները
Մաշկի չորությունը ձմռանը հաճախ հանդիպող երևույթ է։ Այն կարող է պայմանավորված լինել մաշկային հիվանդություններով, ինչպես նաև ջրի բաղադրությամբ․ դրանում առկա աղերը կարող են վատ անդրադառնալ մաշկի շերտերի վրա։ Մարդիկ հաճախ նման խնդրի են բախվում նաև սխալ սննդակարգի, ծխախոտի ծխի և երկար ժամանակ արևի ճառագայթների ազդեցության պատճառով։ Այդ մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան, կոսմետոլոգ Նադեժդա Յուդինան։
Մասնագետի խոսքով՝ մաշկի չորություն կարող է նկատվել նաև տարիքի հետ կապված, պատճառ կարող է դառնալ հորմոնների արտադրության նվազումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մաշկային ճարպի, հիալուրոնաթթվի և կոլագենի արտադրության նվազմանը։
«Շատերը խնդրի ամենապարզ լուծումն են համարում խոնավեցնող միջոցների ակտիվ գործածությունը, բայց դա ոչ միշտ է օգնում և այնքան արդյունավետ չէ, որքան մենք կցանկանայինք», - նշել է բժիշկը:
Նման դեպքերում խնդրից ազատվելու համար նա խորհուրդ է տվել ավելի շատ մաքուր ջուր խմել, հարստացնել սննդակարգը բուսայուղերով, խոնավեցնել օդն ու նախապատվություն տալ բնական գործվածքներից պատրաստված հագուստին և անկողնային պարագաներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ