01/12/2023 19:36
Դատարանը Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի դեմ պաշտպանների բողոքը բավարարեց մասնակի
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունն ավարտվեց։
Փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը որոշել է բողոքը մասնակիորեն բավարարել։
«Դատարանը որոշեց բողոքը մասնակիորեն բավարարել, ընտրեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ գրավ և վարչական հսկողություն։ Մեր դիտարկմամբ՝ դրա կիրառման հիմքերը չկային ընդհանրապես, որովհետև բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու որևէ հիմք գոյություն չուներ։ Ամեն դեպքում, դատարանն այդ որոշումը կայացրեց։ Հիմա պետք է դիտարկենք այդ որոշման համատեքստում մեր գործողությունները, որոնք այս պահին հստակ չեն։
Գրիգորի Խաչատուրովն այս պահին տեղափոխվեց ՔԿՀ»,- ասաց փաստաբանը։