01/12/2023 17:16
Արագած Ախոյանի խափանման միջոցը փոխվել է
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ երկու միլիոն ՀՀ դրամի չափով:
Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Գոռ Վարդանյանը։
Հիշեցնենք՝ Արագած Ախոյանը կալանավորվել էր ֆեյսբուքյան իր էջում հունիսին կատարված գրառման համար, որը իրավապահները որպես բռնության կոչ էին դիտարկել։