01/12/2023 13:32
Հայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասին. Բայրամով
«Լեռնային Ղարաբաղից հայ բնակիչների հեռանալու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական վարչակարգը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ։
Բայրամովը նշել է, որ, իր ձևակերպմամբ, «հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։