01/12/2023 20:43
Նիկոլ Փաշինյանը Արա Ֆիդանյանին նշանակել է ՆԳՆ գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արա Ֆիդանյանին ՆԳՆ գլխավոր քարտուղար նշանակելու մասին։
Որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»։