01/12/2023 19:46
Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնելու՝ ԶՈւ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ
Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնելու՝ ԶՈւ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ։ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան 2024 թվականին, հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։
ՌԴ ԶՈՒ հրամկազմի հետ խորհրդակցության ժամանակ Շոյգուն մանրամասնել է, որ «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններից բացի, տարբեր այլ զորավարժություններ են անցկացվելու, դրանցից 20-ը՝ այլ երկրների ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ, 4-ը՝ ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում։
Շոյգուն զորավարժությունների անցկացումը դիտարկել է «ազգային շահերի պաշտպանությանն ուղղված խնդիրների իրականացման և ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին արագ արձագանքելու անհրաժեշտության» տեսանկյունից։