01/12/2023 09:42
«Հրապարակ». Որքան գումար է կազմելու Երևանի վարչական շրջանների ամանորյա քեֆերի ծախսերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի վարչական շրջանները պատրաստվում են ամանորյա քեֆերի: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆը, օրինակ, 1 մլն 500 հազար դրամ է կազմելու։ Ներկա կլինի 120 աշխատակից, որոնցից 5-ը, բացի ուտուշ-խմուշից, նաև կպարգևատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրցիների սեղանին կդրվի 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային և մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ։
Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ, շամպայն՝ կիսաչոր, կարմիր, կիսաքաղցր գինիներ, բնական հյութեր: Մրգային ձևավորում՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ և այլն, ընդեղեն՝ պնդուկ, պիստակ, գետնանուշ, ընկույզ և այլն, շոկոլադե կոնֆետների տեսականի։ Ջուր, թեյ և սուրճ՝ նախատեսված 120 հոգու համար։ Երգուպար կարծես նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը, ով շահել է տենդերը»։