01/12/2023 09:41
«Ժողովուրդ». Մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր և շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում նոր սեռի կարդինալ է հայտնվել, որն արդեն հասցրել է խանդի տեսարանների առիթ դառնալ: Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթին կառավարական կաբինետից դժգոհություններ են փոխանցվել առ այն, որ փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է հարցերն ու երևույթներն այնպես, ինչպես իրեն է հարմար, որպեսզի իր մտերիմները մաքսիմալ օգուտ քաղեն պատեհ իրավիճակից:
Կարճ ասած, մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր և շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են: Երիտպաշտոնյաները սկսել են խանդի տեսարաններ նրա շուրջ»։