01/12/2023 15:41
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Այսօր վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել եմ բողոք Ն.Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավոր Ս. Գզոգյանի ակնհայտ ապօրինի որոշման դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը:
«Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության վերականգնման իրական ատյան: Ցավոք, այդ ժամանակներն անցյալում են, քանի որ նմանատիպ բողոքները, չգիտես՝ ինչու, մշտապես մակագրվում են դատավորների մի հստակ շրջանակի, ումից արդարություն ակնկալելը դարձել է կատարյալ միամտություն:
Ամեն դեպքում, ինչպես բազմիցս նշել եմ, օգտագործելու ենք բոլոր հնարավոր և օրենքով չարգելված միջոցները՝ պաշտպանությունը իրականացնելու համար:
Дорогу одолеет идуший»։