01/12/2023 21:49
Կես տարում Ուկրաինայի զինուժի մարդկային կորուստները գերազանցել են 125 000-ը․ Շոյգու
Ուկրաինայի զինված ուժերը կես տարում կորցրել են ավելի քան 125 հազար զինծառայող և 16 000 միավոր զենք, հայտնել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն՝ ԶՈՒ հրամկազմի հետ խորհրդակցության ժամանակ։
«Ուկրաինայում տոտալ մոբիլիզացիան, Արևմուտքից զենքի մատակարարումները և Ուկրաինայի հրամանատարության կողմից ռազմական գործողություններին ռազմավարական ռեզերվների ներգրավումը չփոխեցին իրավիճակը մարտադաշտում։ Այդ հուսահատ գործողությունները միայն ավելացրին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներում կորուստների թիվը։ Այսպես կոչված հակահարձակման 6 ամիսների ընթացքում հակառակորդը կորցրել է 125 000-ից ավելի մարդ և 16 000 միավոր տարբեր զինատեսակներ»,- ասել է Շոյգուն։