01/12/2023 13:49
Իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցան հանդես կգա Երևանում
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնելում են «Armeno a meta'» (Կիսով չափ հայ) ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ:
Համերգին մասնակցում են նաև Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) և Տիգրան Հարությունյանը (շեփոր): Համերգի հատուկ հյուրը Սոֆյա Թումանյանն է (մեցցո-սոպրանո): Կհնչեն իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ: