01/12/2023 13:58
ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Քերոբյան
ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ մաքսազերծման սուբսիդավորումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք արդեն իսկ ՀՀ-ում են. 2024 թ հունվարի 1-ից 3-րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված ու չմաքսազերծված մեքենաների շահագործումը կարգելվի։
Հիշեցնենք՝ 2024 թ. հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Այս պահին ՀՀ-ում կա ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված 9000 ավտոմեքենա։