01/12/2023 16:54
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ֆուտբոլով զբաղվելն այլևս երազանք չէ
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ֆուտբոլով զբաղվելն այլևս երազանք չէ:
ՀՖՖ-ն անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում աուտիզմ, մտավոր հետամնացություն և այլ առանձնահատկություններ ունեցող երեխաներին և դեռահասներին՝ սկսած 9 տարեկանից:
Մարզումներն անցկացվելու են մարզչի և հոգեբանի անմիջական վերահսկողությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո:
Մանրամասների համար զանգահարել 098 02 08 22 հեռախոսահամարով: