02/12/2023 20:11
Բլինքենը մտահոգված է Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի անվտանգությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ- Սուդանիին հորդորել է ապահովել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի անվտանգությունը։ ԱՄՆ պետքարտուղարի և Իրաքի վարչապետի միջև հեռախոսազրույցի մանրամասները հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Բլինքենի մտահոգության պատճառը Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա ձեռանարկվող գրոհներն են։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ «Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերը հոկտեմբերի 17-ից սկսած՝ 74 անգամ հարձակման են ենթարկվել»։
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Բլինքենը Իրաքի կառավարությանը կոչ է արել «կատարել պարտավորությունները և պաշտպանել բոլոր օբյեկտները, որոնցում ամերիկյան զինծառաողներ են տեղակայված, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նրանց նկատմամբ գրոհներ ձեռնարկածներին»։
Միլլերը նշել է, որ Բլինքենն ու Մուհամեդ ալ Սուդանին քննարկել են նաև Գազայում տիրող հումանիտար իրավիճակը։