02/12/2023 18:31
Ի՞նչ ներառել երեխայի սննդակարգում՝ փորկապության ժամանակ․ Մանկաբույժի խորհուրդները
Երեխայի մոտ փորկապության դեպքում անհրաժեշտ է սննդակարգում ներառել սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք բարելավում են աղիների աշխատանքը և միևնույն ժամանակ չեն վնասում երեխայի օրգանիզմին։ Այդ մասին Газета.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ Յուլիաննա Շաբատուրան։
«Փորկապության դեպքում առավել արդյունավետ են համարվում ծիրանը, սալորը, դեղձը, նեկտարինը։ Այս հյութեղ և մանրաթելերով հարուստ մրգերն արագորեն կօգնեն բարելավել մարսողությունը բնական ճանապարհով։ Եթե թարմ մրգեր չկան, կարելի է օգտագործել չորամրգեր»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ չրերի գործածության դեպքում կարևոր է դրանց հետ բավարար քանակությամբ ջուր խմելը, հակառակ դեպքում դրանք էլ ավելի կվատթարացնեն վիճակը։
Շաբատուրայի խոսքով, ցանկացած միրգ պետք է մեծ զգուշությամբ ներառել երեխաների սննդակարգում, քանի որ միշտ կա ալերգիկ ռեակցիայի վտանգ։
«Բացի այդ, կարելի է նաև սննդակարգում ամբողջահատիկ մթերք և թեփ ավելացնել: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սննդանյութեր ու մանրաթելեր, հետևաբար, քրոնիկ փորկապության դեպքում դրանք սննդակարգում ներառելն անհրաժեշտություն է: Օրը հարկավոր է սկսել մի բաժակ ջրով, իսկ նախաճաշել 30 րոպե անց»,- մանրամասնել է մանկաբույժը։
Հեղուկի բավարար քանակությամբ գործածությանը ևս կարող է շտկել իրավիճակը։ Ջրային ռեժիմի պահպանումը շատ կարևոր է ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ