02/12/2023 13:47
Ադրբեջանական 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Ալեն Սիմոնյանը կեղծում է․ «Հետք»
«Հետքը» ստուգել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից էքսկլավների փոխանակության մասին հայտարարությունը, թե ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական նախկին էքսկլավների տարածքն ավելի փոքր է, քան Արծվաշենի տարածքը:
Ըստ Հետքի չափումների՝ այդ 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենի տարածքը՝ մոտ 38 քկմ:
«Էլ չենք խոսում ռազմավարական դերի տարբերությունների մասին»,-գրում է կայքը՝ մանրամասն ապացույցները ներկայացնելով։