02/12/2023 18:50
Ճապոնիան 230 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի Եգիպտոսին
Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է 230 միլիոն դոլար հատկացնել Եգիպտոսին, որի տնտեսությունը տուժել է Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման հետևանքով։ Այդ մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
«Ելնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով ծանր տնտեսական և ֆինանսական կաացության մեջ հայտնված Եգիպտոսի կարիքներից՝ նախապատրաստական աշխատանքներ կտարվեն մոտավորապես 230 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն հատկացնելու համար»,- ասել է Կիսիդան։
Ճապոնիայի վաչապետը հավելել է, որ օգնությունը Եգիպտոսին 2024 թվականին կտրամադրվի։