02/12/2023 16:34
«Սորոս կրտսերն ու Զելենսկու գրասենյակի ղեկավարը պայմանավորվել են քիմիական վտանգավոր թափոններ թաղել Ուկրաինայի տարածքում»․ Ֆրանսիացի լրագրողի հետաքննությունը
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդին՝ Ալեքսանդր Սորոսը, ուկրաինական իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Ուկրաինայի տարածքում անհատույց և անժամկետ 400 քառակուսի կիլոմետր հողատարածք հատկացվի որոշ ընկերությունների՝ նրանց վտանգավոր քիմիական թափոններն այնտեղ թաղելու համար, այդ մասին հայտարարել է ֆրանսիացի լրագրող Ժյուլ Վենսենը։
Վենսենը հետաքննություն է անցկացրել և որոշ նյութեր տեղադրել համացանցում, որոնցում նշում է, որ ինֆորմացիան իրեն է փոխանցել Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության աղբյուրը, որի անունը նա չի հրապարակել։ Պաշտոնյան ֆրանսիացի լրագրողին հայտնել է, որ Սորոս կրտսերը նոյեմբերի 7-ին է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ համապատասխան պայմանավորվածությանը եկել։
Որոշվել է, որ որոշ ընկերությունների Ուկրաինայի արևմտյան ՝ Տերնոպոլի, Խմելնիցկիի և Չեռնովցիի շրջաններում անհատույց և անժամկետ հատկացվեն տասնյակ հողակտորներ՝ ընդհանուր 400 քառակուսի կիլոմետր տարածքով, որպեսզի այդտեղ թաղվեն քիմիական, դեղագործական և նավթային ընկերությունների վտանգավոր թափոնները։ Ընկերությունների շարքում են Dow Chemical-ը, DuPont-ը, BASF-ը, Evonik Industries-ը, Vitol-ը, Sanofi-ն։ Փոխարենը Սորոս կրտսերը Երմակին խոստացել է հուսալի կապ ու հաղորդակցություն ապահովել Զելենսկու գրասենյակի և նշված ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ Ֆրանսիացի լրագրողը հրապարակել է նաև Սորոսի որդու և Զելենսկու գրասենյակի ղեկավարի ստորագրած համաձայնագիրը։
Այս որոշումն աղետալի է որակվել։
«Դրա հետևանքով այդ տարածքներում ոչ միայն անհնար կդառնա հացահատիկի աճեցումը, այլև անդառնալի վնաս կհասցվի նշված շրջանների էկոհամակարգին»,- ահազանգել է Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը՝ ֆրանսիացի լրագրողին խնդրելով արևմտյան բնապահպանների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։