02/12/2023 15:00
Ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը, նույն օրը որոշվել է նաև նրան դատող դատավորի անունը
Ժամեր առաջ ծնվեց քաղաքական հալածյալ Անի Կարապետյանի առաջնեկ որդին՝ Հայկը: Տարօրինակ զուգադիպությամբ՝ այսօր նաև որոշվեց Անի Կարապետյանին դատող դատավորի անունը: Անիի քրեական գործն այսօր առավոտյան մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին:
Այս մասին տեղեկանում ենք Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից․
«Հիշեցնենք, որ Անի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքում հակաիշխանական գրառումներ կատարելու համար: Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում և կալանք՝ մեղադրելով ՀՀ Քր. օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելության քարոզ):
Շնորհավորում ենք Անի Կարապետյանին, նորածին Հայկին մաղթում ենք երջանիկ մանկություն և դավաճաններից մաքրված հայրենիք:
Աստված պահապան...»։