02/12/2023 11:27
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել ապօրինի գույքը և միլիարդը գերազանցող դրամական միջոցները
Հակակոռուպցիոն դատարանում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի և նրա կնոջ՝ Լուսիկ Պետրոսյանի դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։
Դատախազությունը Ալեքսան Պետրոսյանից և նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ–Նովա փողոցի արտադարամասը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել արտադրամասի 79.6 %-ը):
Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 96.72 %-ը):
Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 47.44 %-ը):
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 40.6 %-ը):
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 12.16 %-ը):
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 81.96 %-ը):
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 38.05 %-ը):
Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 56.06 %-ը):
Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ Ապօրինի է ճանաչվել հողակտորի 86.06 %-ը):
Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ թվով 19.914 հատ բաժնետոմսերը։
61 մլն 93 հազար 284 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
1 մլրդ 298 մլն 273 հազար 905 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտի մնացորդ։