02/12/2023 10:09
«Հրապարակ». Արևմտյան մի շարք երկրներ ու կառույցներ ո՞ւմ են ռուսական «շպիոն» համարում կառավարությունում
«Հրապարակ» թեթրը գրում է. «Որոշ տեղեկություններով, արևմտյան մի շարք երկրներ և կառույցներ Նիկոլ Փաշինյանից պահանջում են պաշտոնանկ անել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ վերջինիս համարելով ռուսական «շպիոն» ՀՀ կառավարությունում։ Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գրեթե բոլոր միջոցառումները, Վահե Ղազարյանը սեպտեմբերին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին, որը տեղի է ունեցել Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում։
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյանն իր համադասարանցին է և վայելում է իր վստահությունը»։