03/12/2023 18:04
Հայաստանում առաջին անգամ փորձ է արվել վիբրացիոն հատուկ ժիլետների միջոցով լսողական խնդիրներ ունեցող երեխաներին օգնել «զգալ» երաժշտությունը (տեսանյութ)
Հայաստանում առաջին անգամ փորձ է արվել վիբրացիոն հատուկ ժիլետների միջոցով լսողական խնդիրներ ունեցող երեխաներին օգնել «զգալ» երաժշտությունը։
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջանքերի շնորհիվ սահմանափակ կարողություն ունեցող երեխաներին ներկայացվել են Արամ Խաչատրյանի, Տիգրան Մասնուրյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հատվածներ հայտնի և սիրված ֆիլմերից և մուլտֆիլմերից։
«Այս եզակի ժիլետների ստեղծումն անչափ ոգևորող ձեռքբերում է, որը կարող է նոր հեռանկարներ բացել լսողական խնդիրներ ունեցողների համար՝ հաղորդակից դառնալու երաժշտության կախարդանքին»,- հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից: