04/12/2023 22:19
Փոքրիկ Գաբբիին բարեհաջող վիրահատել են, ուռուցքի 90 տոկոսից ավելին հնարավոր է եղել հեռացնել
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ քաղցկեղ ունեցող փոքրիկ Գաբբիի վիրահատությունը հաջող է անցել։
«Ֆանտաստիկ նորությամբ եմ եկել:
Էսօր մեր Գաբբիին բարեհաջող վիրահատել են: Բավականին ծանր վիրահատության արդյունքում հնարավոր է եղել քաղցկեղի 90 տոկոսից ավելին նորմալ հեռացնել: Ըստ բժիշկների՝ այս պահի դրությամբ բավականին լավ արդյունքներ ունենք: Երեխան էլ իրեն լավ է զգում:
Գաբբին դեռևս բուժման երկար կուրս է անցնելու՝ ճառագայթում, իմունոթերապիա և այլն, որը շատ մեծ գումարների հետ է կապված: Ներկայումս ծնողների ու Բարսելոնայի մեր ընկեր/գործընկերների հետ փորձում ենք հասկանալ՝ այդ գումարները որտեղից ենք կարողանալու ներգրավել:
Անչափ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ այս կարևորագույն միջամտությունը: Հետագայում անպայման կտեղեկացնենք երեխայի բուժման ընթացքի վերաբերյալ»,- գրել է Արմեն Մարտիրոսյանը: