04/12/2023 16:38
Գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, բայց, պարո՛ն Սարգսյան, ինձ չեք համոզել, ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը ոչ միայն պարտականություն է, այլև առաքելություն է. Գաբրիելյան
Գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, բայց այստեղ, պարո՛ն Սարգսյան, լիարժեք չեք համոզել ինձ. ԱԺ Պաշտպանության հանձնաժողովին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին դիմելով՝ ասաց Վիլեն Գաբրելյանը։
«Ասում ենք, քանի որ օրենքը բացեր ունի և մարդիկ այսպես, թե այնպես օգտվում են բացերից, եկեք այդ բացերը օրինականցնենք, ոչ թե շտկենք այդ բացերը, որ մարդիկ այդ հնարվորությունը չունենան խուսափել պարտադիր ծառայությունից»,-ասաց նա։
Նշենք, որ նախագծով նախատեսվում է՝ 27 տարին լրանալուց հետո բանակում չծառայած մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ՝ կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ըստ Գաբրիելյանի՝ տրամաբանական է, որ 27 տարին լրացած մարդկանց, որոնց վերաբերյալ կան քրեական գործեր և որոնք ուզում են վերադառնալ ՀՀ, հարցը լուծել։ «Ես կողմ եմ այդ մարդկանց հնարավորություն տալ վերադառնալ ՀՀ՝ որոշակի պայմաներով, ոչ թե համաներման միջոցով, որ գան հարցը իրենց լուծեն ու թռնեն էստեղից, գնան։ Բայց այստեղ, պարո՛ն Սարգսյան, լիարժեք չեք համոզել ինձ։ Այս նախագծին կողմ կքվեարկեմ, բայց 1-ից 2-րդ ընթերցում աշխատենք, տեսնենք վերջնակա՞ն է ձեր՝ 5-րդ կետի վերաբերյալ պնդումը, թե՞ փիլիսոփայական տրամաբանությունը պետք է պահենք, որ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը ՀՀ արական սեռի քաղաքացիների ոչ միայն պարտականությունն է, այլ նաև առաքելությունը»,-ասաց նա։