04/12/2023 11:13
Պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին. Իշխանյան (Տեսանյութ)
Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Հովհաննես Իշխանյանը։
Նրա խոսքով՝ Արցախը մեր մտքից հանել, նշանակում է կամաց-կամաց նույնն անել Հայաստանի հետ.«Այսինքն, եթե մենք համակերպվում ենք, որ Արցախն այլևս չկա, ապա մենք կհամակերպվենք, որ Սյունիքը չկա, կհամակերպվենք, որ Տավուշից տարածքներ տան, Հայաստանը շրջափակման մեջ կվերցնեն ու հայկական պետականությունը կարող ենք չունենալ»։
Իշխանյանը կարծում է, որ այդ իրավիճակին չհասնելու համար, նախ պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին։