04/12/2023 11:43
Ես այդ 5-րդ շարասյան տեղը մինչ օրս չգիտեմ, եթե Փաշինյանը գիտի, ինչի՞ կոնկրետ չի նշում, թե ովքեր են պարագլուխները. Խաչատրյան (Տեսանյութ)
Տեսնում ենք, թե ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված ինչպիսի քաղաքականություն են տանում՝ հայաթափելու, Արցախը հանձնելու, իսկ «ՀայաՔվե» նախաձեռնությունը նպաստելու է, որ հարցը բաց մնա, լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու հիմքերը դեռ 1989 թվականից եղել են, հիմա այս նախաձեռնությունից հրաժարվելը նշանակում է հարցն ընդհանրապես փակել.«Իսկ ահա այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս հարցը բաց պահելու»։
Անդրադառնալով 5-րդ շարասյան մասին հարցերին՝ Խաչատրյանը նշեց, որ այդ մասով նա ներկայացրել է իր դիրքորոշումը.«Ես այդ 5-րդ շարասյան տեղը մինչ օրս չգիտեմ, եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, ինչի՞ կոնկրետ չի նշում, թե ովքեր են դրա պարագլուխները ու կազմում ընդգրկվածները։ Իսկ եթե չի ասում, ապա այդ խոսակցություններն անիմաստ փիառի և ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում»։