Մեր համատեղ ջանքերն ուղղված են մարդկության ապագային․ Արարատ Միրզոյան

04/12/2023 20:27

Մեր համատեղ ջանքերն ուղղված են մարդկության ապագային․ Արարատ Միրզոյան


Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարը տեսաուղերձով հանդես է եկել  «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարեդարձին նվիրված՝ Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը, հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանի կողմից հեղինակված բանաձևի հիման վրա:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն: Որպես բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ մասնագիտացված մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, զեկուցողներ և ոլորտում հայտնի փորձագետներ:

Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: 

«Ձերդ գերազանցություններ, 

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը ջերմորեն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման միջնստաշրջանային հանդիպման մասնակիցներին և բանախոսներին և իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին այսօրվա նիստը կազմակերպելու համար։

Դեկտեմբերի 9-ին մենք կնշենք «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Այսօր ՄԱԿ-ի անդամ 153 երկիր միավորված է այս «հանցագործությունների հանցագործությունը» պատժելու և կանխելու պարտավորության շուրջ:

Իրապես, կոնվենցիան հանցագործությունը կանխելու ուժեղ բազմակողմ պայմանագիր է: Եվ այն միակ փաստաթուղթը չէ։ Այսօր կոնվենցիայից բխող պարտավորությունները հիմնական ուղղություններով արտացոլվել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերում:

Այս համատեքստում ես չափազանց կարևոր եմ համարում, որ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևերը Մարդու իրավունքների խորհրդում ստանում են լայն տարածաշրջանային աջակցություն և կոնսենսուս: Դա արտացոլում է ավելի լայն միջազգային կոնսենսուս՝ էթնիկ, կրոնական, ռասայական և ազգային խմբերի անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության միջոցով ցեղասպանությունները կանխելու բացարձակ հրամայականի վերաբերյալ:

Այս առումով, Մարդու իրավունքների խորհուրդը լավ դիրք ունի ցեղասպանության կանխարգելման առաջնագծում լինելու համար: Հուսով ենք, որ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի, պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգի մանդատակիրների միջև համակարգումն ու համագործակցությունը լրացուցիչ կամրապնդվեն և կստանան կանոնակարգված բնույթ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի կատարած ծավալուն աշխատանքը:

Ձերդ գերազանցություններ,

Կասկած չունեմ, որ այս հանդիպման քննարկումները ևս մեկ անգամ ցույց կտան զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կարևորությունը ժամանակակից աշխարհում։ Աշխարհը, որում մենք ապրում ենք այսօր, վտանգավոր վայր է բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբերի համար, և նրանց որոշակի տարածքում ոչնչացնելու մտադրությունը դրսևորվել է ամբողջ աշխարհում, հատկապես հիմա, երբ միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում:

Իրավատիրոջը որպես հակամարտությունների լուծման միջոց վերացնելու գաղափարը երբեք այնքան «գրավիչ» չի եղել հանցագործություն կատարողների համար, որքան այսօր։ Հակամարտային իրավիճակները լայն միջավայր են ապահովում հանցագործների համար, ովքեր հակամարտող մեկ այլ կողմի քողի տակ միջազգային հանրությունից պահանջում են հավասար վերաբերմունք, որը պետք է տարածվի զոհերի նկատմամբ:

Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը։ Իսկ ուժ ասելով՝ ես նկատի ունեի ոչ թե բացառապես հանցագործների ռազմական առավելությունը, այլ նրանց կարողությունն օգտագործել նոր տեխնոլոգիաներ՝ ապատեղեկատվությամբ զոհերին նվաստացնելու, և մահացու գործողությունների համար նախապատրաստել հիմքեր՝ դրանց հետագա արդարացումներով։

Մեկ տարի առաջ Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը դիտարկեց նոր տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման գործում ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյուններից։ Ֆորումի ընթացքում ընդունված Երևանի հռչակագիրն արձանագրեց, որ ապատեղեկատվության տարածումը, հատկապես սոցիալական մեդիայի հարթակներում կարող է ծառայել որպես նոր քարոզչական գործիք՝ մոլորեցնելու և ռասիզմը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, բացասական կարծրատիպերը տարածելու, մարդու իրավունքները խախտելու, չարաշահելու և առանձին խմբերին իրենց ինքնության հիման վրա նվաստացնելու համար։

Հարգելի՛ բարեկամներ,

Զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների իրականացումը շարունակում է զգալի ժամանակ պահանջել իր բոլոր փուլերում։ Իրականում, թիրախային խմբերի կոլեկտիվ պատիժն ընդունում է տարբեր ձևեր և դրսևորումներ, որոնք աստիճանաբար ավելանում են իրենց խստությամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի խախտումների, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացման, պաշարման և զանգվածային բռնության միջոցով։ Ավելորդ է ասել, որ շատ զանգվածային վայրագություններ հնարավոր կլիներ կանխել, եթե այդ փուլերում հայտնաբերվեին վաղ նախազգուշացման ազդանշաններ:

Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության անհատական անգործության համար:

Միջազգային պատասխանատվության մեկ այլ կարևոր ասպեկտ է զոհերի, այդ թվում՝ բռնի տեղահանվածների միջազգային պաշտպանությունը:

Երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունն ապաստան և ապրուստի միջոցներ տրամադրեց ավելի քան 100 հազար փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի՝ իր բնօրրան հայրենիքից վտարված, էթնիկ զտման ենթարկված ողջ բնակչությանը: Միջազգային հանրության աջակցությունն էական է նրանց միջազգային պաշտպանությունն ապահովելու համար:

Ձերդ գերազանցություններ,

Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը ստանձնեց մարդու իրավունքները ցեղասպանության կանխարգելման գործընթացում ներառելու պատասխանատվություն, մեզ առաջնորդում էր անցյալի հանդեպ մեր բարոյական պարտքը։ Այսօր մենք տեսնում ենք, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ մեր համատեղ ջանքերն ուղղված են ներկային և ապագային՝ մարդկության ապագային, որը զերծ կլինի ատելությունից, ռասիզմից, այլատյացությունից և անհանդուրժողականությունից, որոնք հանգեցնում են զանգվածային ոճրագործությունների:

Չնայած մարդու իրավունքների և անվտանգության միջազգային համակարգի բոլոր անհաջողություններին՝ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել Մարդու իրավունքների խորհրդում և այլ բազմակողմ հարթակներում՝ ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման համար:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին և բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին այս հանդիպումը կազմակերպելու համար և հաջողություն եմ մաղթում բանախոսներին և մասնակիցներին»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը