04/12/2023 20:07
Ռուսաստանից պետք է վտարել հանցագործություն կատարած միգրանտների ազգականներին․ Միրոնով
«Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությունից վտարել երկրում հանցագործություն կատարած միգրանտների հարազատներին։
Առաջարկը Միրոնովը հնչեցրել է Ռուսաստանի պետական ազգային քաղաքականության ռազմավարության իրականացման հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
«Տոհմը, կլանը պետք է պատասխանատվության իր բաժինը կրի իր իսկ անդամների հանցավոր գործունեության համար, այդպիսի միջոց պետք է սահմանվի։ Եթե միգրանտը հանցագործություն է կատարել, պետք է պատասխանտվության ենթարկվի ՌԴ օրենսդրությամբ, իսկ նրա բոլոր ազգականները պետք է անհապաղ վտարվեն Ռուսաստանից»,- ասել է Միրոնովը։