04/12/2023 22:06
Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների և զորքերի ուղղությամբ 1,5 ամսում առնվազն 76 գրոհ է ձեռնարկվել
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերը վերջին 1,5-2 ամսվա ընթացքում առնվազն 76 անգամ գրոհի են ենթարկվել, հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի հրապարակած տվյալներին։
Համաձայն այդ տվյալների, առաջին գրոհը հոկտեմբերի 17-ին է ձեռնարկվել, իսկ դրանից հետո Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ու զորքերի ուղղությամբ հրթիռներով ու ԱԹՍ-երով գրոհները գրեթե ամեն օր են տեղի ունենում։
Նշենք, որ այս կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Երկու օր առաջ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ- Սուդանիի հետ հեռախոսազրույցում Բլինքենը հորդորել էր ապահովել այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերի անվտանգությունը։
Բլինքենը Իրաքի կառավարությանը կոչ էր արել «կատարել պարտավորությունները և պաշտպանել բոլոր օբյեկտները, որոնցում ամերիկյան զինծառաողներ են տեղակայված, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նրանց նկատմամբ գրոհներ ձեռնարկածներին»։