04/12/2023 21:15
«Երևանի փողոցների բույրը»․ Երգիչ Դավիթի նոր երգի տեսահոլովակը
Երգիչ Դավիթը երկրպագուներին է ներկայացրել «Запах улиц Еревана» («Երևանի փողոցների բույրը») իր նոր երգի տեսահոլովակը:
Երևանյան էներգիտական և անցուդարձը ներկայացնող երգի խոսքերն ու երաժշտությունը Դավիթի համատեղ աշխատանքն է Ka-Re՝ Կակաջան Ռեջեպովի հետ։
«Երևանում յուրահատուկ էներգետիկա, ռոմանտիզմ և ջերմություն կա, որոնք տեղ են գտել այս երգում եւ տեսահոլովակում։ Մենք ցույց ենք տվել, որ Երևանում սերն այլ է։ Երբ երգիչ Ka-Re-ն Հայաստանում էր, նրա մոտ միտք առաջացավ ներկայացնել երգ Երևանի մասին, այդ ժամանակ անձրևոտ եղանակ էր, և մենք ստեղծեցինք երգ, որում երևանյան սեր ու հույզեր կա»,-ասում է արտիստը։