04/12/2023 18:05
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դեմ են քվեարկել Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնող նախագծին
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մեծամասնությունը դեմ է քվեարկել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծին։
Նախագծով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։
Նախագծին կողմ է քվեարկել 3, դեմ՝ 7 պատգամավոր։