05/12/2023 21:13
Ականջի ծծմբային խցանումները՝ լսողության խնդիրների պատճառ. ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյան
Ականջի ծծմբային խցանումները կարող են փակել ականջի լսողական ուղիները և առաջացնել լսողության հետ կապված մի շարք բարդություններ. այս մասին զգուշացնում է ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյանը՝ նշելով, որ մեխանիկական վնասումներից կարող է խախտվել թնբկաթաղանթի ամբողջականությունը, որը հետագայում դժվար կլինի վերականգնել։
«Գրիպային հիվանդությունից հետո թարախը կարող է հավաքվել միջին ականջում, որպես ելք դուրս գալ լսողական անցուղի՝ առաջացնելով բարդություններ, որոնք կարող են հասնել քունքոսկր, կամ զարգացնել մաստոիդիտ։
Շատ կարևոր է հասկանալ, որ ի վերջո կարելի է կորցնել լսողությունը: Իսկ եթե առաջանում են լսողության խիստ խնդիրներ, արդեն իսկ պացիենտը ուղղորդվում է լսողական սարքերի մասնագետի մոտ»,-գրել է բժիշկը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ