05/12/2023 10:23
Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա, ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բաքվում Օ’Բրայենը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։
«Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությանը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ Ռումինիայում էլ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանման թեմայով գագաթնաժողովի՝ Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։