05/12/2023 10:54
Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով՝ ՔՊ անդամներին և դավաճանին տարավ ներս՝ չթողնելով, որ ներս մտնենք, ապօրինությունն էլ ոնցա՞ լինում. Ալավերդու ղեկավար
Մինչ Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Ալավերդու բնակիչները՝ ի պաշտպանություն համայնքապետի, նիստերի դահլիճում ևս լարված իրավիճակ է։ Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանին ոստիկանությունը ուժի գործադրմամբ արգելել է մուտք գործել նիստերի դահլիճ։ Ոստիկանները ջարդել են նիստերի դահլիճի դուռը՝ արգելելով համայնքի ղեկավարի մուտքը։
Փոխարենը միայն ՔՊ ավագանին է նիստերի դահլիճում, որոնց ուղղեկցությամբ նաև ներսում է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Մեզ չեն թողնում ներս մտնենք, այսինքն՝ անօրինական ձևով ցանկանում են իմպիչմենտ հայտնել։ Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով՝ ՔՊ խմբակցության անդամներին և դավաճանին տարան ներս՝ չթողնելով, որ ներս մտնենք, ապօրինությունն էլ ո՞նցա լինում»,-ասաց Արկադի Թամազյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10-ին, Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։