05/12/2023 12:17
«Դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն». ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ (Տեսանյութ)
Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ։ Նրանք ավագանու ՔՊ անդամներից պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, և իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը։
Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ապօրինի է, եթե իրենք այդ դուխն ունեն, թող գնանք արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ նրանք իշխանություն ունեն։ Նրանք չունեն այդ իշխանությունը, չեն կարող ընտրվել և ձեր օգնությամբ են դա անում»,-ասաց բնակիչներից մեկը։
Հավաքվածները շենքի ներսում գտնվող ավագանու ՔՊ անդամներին դուրս էին հրավիրում՝ գոռալով՝ «դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն»։