05/12/2023 13:43
ԲԴԽ-ն «սրտի» թեկնածու չունի. Անդրեասյանը՝ Տրդատ Սարգսյանի եղբորը դատավոր նշանակելու մասին
Աժ-ում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը լրագրողներից ներողություն խնդրեց, որ շուրջ մեկ տարի է՝ չի շփվել նրանց հետ։
«Բայց դա եղել է գիտակցված որոշում, քանի որ ես մտածում էի, որ ինչ-որ ծավալի աշխատանք պետք է կատարեմ, նոր ձեր հարցերին պատասխանեմ»,-նշեց նա։
Լրագրողներն Անդրեասյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարող է Տրդատ Սարգսյանի եղբայրը, ով քրեկան հետապնդման է ենթարկվել, նշանակվել դատավոր և արդարադատություն իրականացնել, մարդկանց ճակատագրեր որոշել։
«Ուզում եմ մեր քաղաքացիներին վստահեցնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը երբևէ կասկածյալի կամ մեղադրյալի չէր կարող նշանակել այդ պաշտոնում։ Բոլոր իրավական գործընթացները պատշաճ պահվել են»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ընտրովի են մոտեցել դատավորի այդ ընտրությանը, քանի որ վերջինս պատգամավորի եղբայր է և բարեվարքության մասով բացասական եզրակացությունից հետո էլ, միևնույն է, ԲԴԽ-ն իր «սրտի թեկնածու»-ին է նշանակել՝ Անդրեասյանը ժպտալով պատասխանեց.«ԲԴԽ-ն սրտի թեկնածու չունի»։