05/12/2023 13:59
Ես ունեմ երկու աչք և երկու ականջ, մնացած բոլորը ձերն են. ես ԱԱԾ չեմ հրավիրվել. ԲԴԽ նախագահը՝ լրագրողին
Ես ունեմ երկու աչք և երկու ականջ, մնացած բոլորը ձերն են, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարություններին, թե դատավոր Ռուբիկ Մխիթարյանը համարվում է Վերաքննիչ դատարանում իր «աչքն ու ականջները»՝ ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Դիտարկմանը, թե Վերքաննիչ դատարանի աշխատանքները կարգավորելու համար Ռուբիկ Մխիթարյանին ԲԴԽ է հրավիրել՝ Անդրեասյանը նկատեց.«Դա բամբասանք է։ Ինձ ԱԱԾ չեն հրավիրել, քանի որ հրավիրելու համար պետք է լիներ քրեական վարույթ, իսկ դրա համար պետք է լիներ փոքր-ինչ օպերատիվ տեղեկատվություն։ Իսկ քանի որ դա չի եղել, վարույթ էլ չի եղել։ Հետո ինչ, որ ես մի քանի ամիս լռել եմ և ժպիտով եմ դրանց վերաբերվել։ Հերյուրանք մեկնաբանելն ինձանից այնքան ժամանակ կխլեր, որ ես չէի կարողնա կատարել իմ գործառույթները»։