05/12/2023 11:54
Հայաստանին հնարավորություն կընձեռվի լիարժեք մասնակցել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին. ԱԳ փոխնախարար
Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս գործընկերության զարգացմանը տարածաշրջանային և գլոբալ նշանակության նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի իրագործումը, և Չաբահար նավահանգստի զարգացման ծրագիրը: Այս մասին «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ հայկական ճանապարհային ցանցն այս նախաձեռնություններին էապես նպաստելու մեծ ներուժ ունի։
«Հյուսիս-հարավ» ծրագրի միջոցով Հայաստանը ոչ միայն կբարելավի իր կարողությունները, այլև Հայաստանին հնարավորություն կընձեռվի լիարժեք մասնակցել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին և այլ նախաձեռնություններին։