05/12/2023 20:52
Հնդկաստանը որոշել է ընդլայնել ռազմական համագործակցությունը Քենիայի հետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն Նյու Դելիում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այդ մասին նրանք հայտարարել են համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մեր ուշադրության կենտրոնում են եղել համատեղ զորավարժությունների անցկացման հարցը, պաշտպանական ոլորտում համագործակցության ներուժի, երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կապերի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Քննարկել ենք նաև տիեզերական տեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող հարցեր, պատրաստ ենք այս ոլորտում ձեռք բերած մեր փորձով կիսվել Քենիայի հետ»,- հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։