05/12/2023 16:09
Նոր նախագծով կառավարությունն ակնկալում է կառավարել նախիրը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով
Կառավարությունը «Անասնաբուժության մասին» օրենքի հավելվածի համաձայն՝ «Կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները և անասնաբուժասանիտարական վերահսկողության կարգը» հաստատելու մասին նախագիծ է ներկայացրել։
Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։ Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը կապահովի պատշաճ վերահսկողություն, որի արդյունքում կնվազեցվի վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության համար։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով։