05/12/2023 13:38
«Բարով վայելեք». ժողովուրդն Ալավերդու ՔՊ-ականներին «պամպերս» է ուղարկել, քանի որ «վախենում են դուրս գալ շենքից»
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուց և նոր ղեկավար ընտրելուց հետո, ՔՊ ավագանու անդամները չեն կարողանում լքել շենքը։ Համայնքապետարանի շենքի մուտքի առջև մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք դեմ են ՔՊ-ի նախաձեռնած գործընթացին և նրանց հասցեին վանկարկում են. «Դա-վա-ճան»։
Շենքի մուտքը վերահսկում են ոստիկանները։
Քաղաքացիները ՔՊ-ական ավագանիների համար տակդիր ուղարկեցին՝ ցույց տալու, որ վախենում են իջնել և ժողովրդի աչքերին նայել։
«Բարով վայելեք»,-նշեց քաղաքացիներից մեկը։
««Պամպերսա», ժողովուրդը խորհուրդը ասեց՝ վախում են իջնել, դրա համար էլ ուղարկել են նրանց»,-ասաց «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիներից մեկը։