05/12/2023 22:27
Մայր Աթոռը աջակցության ծրագիր է իրականացնում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների համար․ Հարկավոր է դիմել թեմերի առաջնորդարաններ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար։
Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն թեմի առաջնորդարան, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքը։
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1․ Ծնողների անձնագրերի պատճեներ,
2․ Ամուսնության վկայականի պատճե,
3․ Երեխաների ծննդյան վկայականների պատճեներ,
4․ Տեղեկանք՝ ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի, հնարավորության դեպքում նաև՝ ՀՀ տեղափոխվելու թվականի վերաբերյալ,
5․ Տեղեկանք՝ բանկային հաշվի վերաբերյալ։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ դեկտեմբերի 20-ը։
Ստորև ներկայացնում ենք ծրագրի պատասխանատուների կոնտակտային տվյալներն ըստ թեմերի՝
• Արարատյան Հայրապետական թեմ (Սուրբ Սարգիս եկեղեցի) - 093269620
• Արագածոտնի թեմ (Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի) - 077049214
• Արթիկի թեմ (ք․ Արթիկ, Տոնականյան 11/1) - 041051253
• Արմավիրի թեմ (Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի) - 093021559
• Գեղարքունիքի թեմ (Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Գր․ Լուսավորչի փ․ 22) - 041120057
• Գուգարաց թեմ (Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Զաքարյան փ․ 33) - 055114431
• Կոտայքի թեմ (ք․ Ծաղկաձոր, Կեչառեցու 5) - 022360629
• Մասյացոտնի թեմ (Սուրբ Թադեոս եկեղեցի) - 077807015
• Սյունիքի թեմ (Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) - 098692163
• Վայոց Ձորի թեմ (Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի) - 093228226
• Տավուշի թեմ (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, Իջևանյան փ․ 5) - 077005101