05/12/2023 09:44
«Հրապարակ». 202 միլիոն դրամը միայն կենտրոնի զարդարման գումարն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարունակում է ամանորյա գնումները, այս անգամ 9.7 մլն դրամ է տրամադրվել «Էմ Էմ գրուպ» ՍՊ ընկերությանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 3 փողոցների (Սեբաստիայի, Զորավար Անդրանիկի և Րաֆֆու) ամանորյա ձևավորման համար։ Այս գումարով ընկերությունը պետք է ընդամենը նախորդ տարիներին օգտագործված զարդերը նորոգի, պակասները լրացնի ու մոնտաժի, իսկ հունվարի 14-ին էլ ապամոնտաժի։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանն արդեն իսկ 202 մլն դրամ էր տրամադրել «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ նախորդ տարվանից մնացած լույսերը լվանալու-չորացնելու ու տեղադրելու համար: Փաստորեն, այս ահռելի գումարի մեջ վարչական շրջանների զարդարումը չի մտնում, և յուրաքանչյուր վարչական շրջանի էլ առանձին գումար են տրամադրում։ 202 միլիոն դրամը միայն կենտրոնի գումարն է»։