05/12/2023 11:01
ՔՊ-ն դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելուն
ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգում չներառեց «ՀայաՔվե»-ի նախագիծը, որով առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց:
««Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քվեարկությամբ, որով մերժեց 58 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ «ՀայաՔվե»-ի նախագիծը, վերահաստատեց, որ լեգիտիմ չէ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով` մերժելով «ՀայաՔվեն»-ն՝ ՔՊ-ն անում է այն, ինչ այս պահին պետք է՝ սեփական աթոռները պահելու համար: