06/12/2023 15:19
Զախարովան Bastion զրահատեխնիկան, որը Ֆրանսիան մատակարարելու է Հայաստանին, անվանել է ոչ իրացվելի
Bastion տիպի զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան մատակարարելու է Հայաստանին, իրացվելի չեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է այդ Bastion զրահամեքենաներին, ապա դրանք իրացվելի չեն։ Դա ակնհայտ է նույնիսկ հատուկ ռազմական գործողության համատեքստում տիրող իրավիճակից, ես դա մանրամասնորեն մեկնաբանեցի նոյեմբերի 22-ի ճեպազրույցում»,- ասաց նա։
Զախարովայի խոսքով, «հերթական անգամ, ցավոք, Հայաստանի ժողովրդին Արևմուտքը շփոթում է կեղծիքով»։
«Ինչու՞ կեղծիք. որովհետև տարբեր երկրներում արտադրված ռազմական տեխնիկայի այս «սոլյանկան» երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը։ Սա ակնհայտ է»,- հավելել է Զախարովան։
Հիշեցնենք՝ «Արմենպրեսը» հայտնել էր, որ ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի։