06/12/2023 10:47
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքներին ավելացել է նաև Գյումրիի դարբնության ավանդույթը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն X-ի իր պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է, որ Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Որոշումը կայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն՝ դեկտեմբերի 4-9-ը Բոտսվանայի Կասանե քաղաքում ընթացող 18-րդ նստաշրջանի ընթացքում:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ևս «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Գյումրու Դարբնության ավանդույթի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվելուն։
«Այս արձանագրությունը միանում է Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ մշակութային նյութական ժառանգության ցուցակում ներառված հետևյալ բաղադրիչներին. սդուդուկ, քոչարի, լավաշ, խաչքարեր, հայկական տառարվեստ, ուխտագնացություն Սուրբ Թադեոս Առաքյալի վանք, «Սասնա ծռեր» հայկական էպոս»։