06/12/2023 11:23
ԼՂ-ից բռնի տեղահանվածները բախվում են թղթաբանության հետ կապված խնդիրների․ Լուսանկարներ
ՀՀ տարբեր քաղաքների անձնագրային և վիզաների գրասենյակներում Լեռնային Ղարաբաղից տասնյակ հազարավոր ներքին տեղահանվածներ բախվում են թղթաբանության հետ կապված խնդիրների, X-ի իր միկրոբլոգում գրել է արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը։
«Նշված թեժ գծերի հեռախոսահամարներով հնարավոր չէ կապ հաստատել», - Սիրանուշին ասել է հերթում սպասող արցախցի մի տարեց կին՝ ցույց տալով Արցախի սննդի կտրոնները։
«Գոնե մենք այնտեղ մեզ տանն էինք զգում»,-ասել է նա: