06/12/2023 13:03
Լավրովը հրաժարվել է iPhone-ից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է iPhone-ից. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Լավրովը վաղուց հրաժարվել է ամերիկյան Apple ընկերության արտադրած iPhone ապրանքանիշի շարժական սարքից։ Ռուս նախարարը այն փոխարինել է այլ արտադրողի սարքով։
Ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկում հայտնվել էր նախարարի մասնակցությամբ միջոցառումներից մեկի տեսանյութը, որն ուղեկցվում էր հաղորդագրությունով, որ Լավրովն իր Apple հեռախոսը փոխանակել է HUAWEI P60 Pro-ի հետ։