06/12/2023 13:05
Ղրղզստանի նախագահն արգելել է պաշտոնյաներին նվերներ տալ իր ծննդյան օրվա կապակցությամբ
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն արգելել է պաշտոնյաներին նվերներ տալ իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի փոխնախագահ Էդիլ Բայսալովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բայսալովը հիշեցրել է, որ դեկտեմբերի 6-ին պետության ղեկավարի տարեդարձն է, նա դառնում է 55 տարեկան։ Նա Ժապարովին անվանել է «բացառիկ համեստության մարդ» և հավելել, որ վերջինս արգելում է պաշտոնյաներին իրեն նվերներ տալ։